Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Գիտնականները ստեղծել են ՄԻԱՎ-ից պաշտպանող օղակ. 1in.am

Գիտնականները ստեղծել են ՄԻԱՎ-ից պաշտպանող օղակ. 1in.am

RNS-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողները ստեղծել են հատուկ օղակ, որն էականորեն նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը։ Աշխատանքը հրապարակվել է The New England Journal of Medicine հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի, Ուգանդայի, Զիմբաբվեի ու Մալավիի կին բնակիչներ, որտեղ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ավանդական եղանակները հաջողություն չեն ունեցել։

Օղակը հաջողությամբ փորձարկվել է 18-45 տարեկան 2629 կանանց շրջանում։ Գիտնականների խոսքով՝ հետազոտությանը մասնակցել են վարակման բարձր ռիսկով կանայք։

Հետազոտությունը ցույց է տվել, որ օղակն օգտագործածները միջին հաշվով 27 տոկոսով ավելի քիչ են վարակվել ՄԻԱՎ-ով։ Օղակն առավել արդյունավետ է եղել 25-ից բարձր կանանց շրջանում։ Մշակողների խոսքերով՝ օղակի արժեքը կազմելու է 5 դոլար, իսկ ծառայության ժամկետը 5 տարի է։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ